Սարսափելի ավտովթար՝ Շիրակում․ մեքենան մասնատվել է, 17–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել (ՖՈՏՈ)

18.11.2024, 11:10
Սարսափելի է․ մեքենան մասնատվել, կա զոհ ու վիրավորներ․ ՖՈՏՈ
Սարսափելի ավտովթար՝ Շիրակում․ մեքենան մասնատվել է, 17–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 17-ին, ժամը 22:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1973 թ.) և «Opel» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2007 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

ДТП

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Ն.-ն և «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ. Ս.-ն (ծնված 1981 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 

ДТП

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդներին և «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Շ.-ին (ծնված 1984թ.). տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ արձանագրվել է Ա. Հ.-ի մահը: 

ДТП

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: