Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)

19.07.2019, 23:16
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ:
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր երեկոյան Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:
 - рис.1

Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:

 - рис.2

Այնուհետև դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–