Քրեական վարույթ է հարուցվել Գյումրիում կառապանի կողմից ձիու նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստի առթիվ

08.11.2022, 19:54

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։-0-