ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունն անդրադարձել է այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու տեսանյութին։
Նշենք, որ այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է տղամարդը փողոցի մեջտեղում դաժանաբար ծեծում մի կնոջ։
«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–