492.22
6.86
466.87
+16
Եղանակը Երևանում
Հայ

Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը դանակը դրել է իր վզին ու այդպես նրանց հետ գնացել բաժին. Արտաշատում միջադեպ է գրանցվել

12:28
03 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արտաշատ քաղաքի բնակիչներ, եղբայրների կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2020թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 18:15-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արտաշատ քաղաքի բնակչուհի և հայտնել, որ ծանոթն իրեն ծեծում է և կոտրում տան դուռը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը:

Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը խոհանոցային դանակը դրել է իր վզին ու սպառնացել վնասել իրեն:

«Ոստիկանության ծառայողները, վերջինիս հետ խոսելով, համոզել են և հրավիրել Ոստիկանության բաժին: Տղամարդը, դանակն իր վզին պահած վիճակում, ոստիկանների և եղբոր ուղեկցությամբ, քայլելով գնացել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ՝ միջանցքում, դանակը թափահարելով հարձակվել է ոստիկանների վրա, և երբ վերջիններս փորձել են վնասազերծել նրան, դանակով հարվածել է ոստիկանության ՀՈԲ ավագ տեսուչի աջ ոտքին՝ պատճառելով վնասվածք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Загружается новость ... "Лево"

Նույն պահին նրա եղբայրը քարով հարձակվել է ոստիկանների վրա, սակայն չի հասցրել որևէ մեկին հարվածել, քանի որ ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Արտաշատ քաղաքի բնակիչներ, երկու եղբայրները ձերբակալվել են՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, զննվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունը, հարցաքննվել են ականատես վկաներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:24
11 Մայիսի 2022
Հայտնի է, թե ՔՕ որ հոդվածով է հարուցվել քրգործ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ
Հայտնի է, թե ՔՕ որ հոդվածով է հարուցվել քրգործ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ
19:17
11 Մայիսի 2022
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում, կան վիրավորներ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում, կան վիրավորներ
14:51
11 Մայիսի 2022
Դրախտիկ գյուղի դպրոցում կրակոց է հնչել (ՎԻԴԵՈ)
Դրախտիկ գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում կրակոց է հնչել. ՎԻԴԵՈ
14:01
11 Մայիսի 2022
Արմինեի ամուսինը թռավ գետը, որ փրկի. նոր մանրամասներ հայտնի հաղորդավարուհու ողբերգական մահվան դեպքից (ՎԻԴԵՈ)
Արմինեի ամուսինը թռավ գետը, որ փրկի. նոր մանրամասներ հայտնի հաղորդավարուհու ողբերգական մահվան դեպքից. ՎԻԴԵՈ
21:50
10 Մայիսի 2022
Հայտնի է, թե ինչից է մահացել օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակից հոսպիտալացված տղամարդը
Հայտնի է, թե ինչից է մահացել օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակից հոսպիտալացված տղամարդը
18:01
10 Մայիսի 2022
Քիչ առաջ մետրոյի վագոններից մեկում ծուխ է նկատվել
Քիչ առաջ մետրոյի վագոններից մեկում ծուխ է նկատվել
13:42
10 Մայիսի 2022
Ողբերգական դեպք Լոռիում. քարափից կին է ընկել ու մահացել
Ողբերգական դեպք Լոռիում. քարափից կին է ընկել ու մահացել
11:30
10 Մայիսի 2022
Արմինեին մոտ 10 կմ գետը տարել է. նոր մանրամասներ ողբերգական դեպքից
Արմինեին մոտ 10 կմ գետը տարել է. նոր մանրամասներ ողբերգական դեպքից
10:43
10 Մայիսի 2022
Վրաստան–Ադրբեջան գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Վրաստան–Ադրբեջան գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում, էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5 բալ
20:25
09 Մայիսի 2022
Լոռու մարզում ողբերգական պատահարի հետևանքով մահացել է սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը (ՖՈՏՈ)
Լոռու մարզում ողբերգական պատահարի հետևանքով մահացել է սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը. ՖՈՏՈ
17:56
08 Մայիսի 2022
Լոռու մարզում գետից 49-ամյա տղամարդու դի է դուրս բերվել, նա որոնվում էր որպես անհետ կորած
Լոռու մարզում գետից 49-ամյա տղամարդու դի է դուրս բերվել, նա որոնվում էր որպես անհետ կորած