Մյասնիկյան պողոտայում Mercedes է այրվել

05.09.2020, 12:15
Մյասնիկյան պողոտայում Mercedes է այրվել
Մյասնիկյան պողոտայում Mercedes է այրվել
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ուշ երեկոյան մեքենա է այրվել Երևանի Մյասնիկյան պողոտայում։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 23։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մյասնիկյան պողոտայի թիվ 12 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։36-ին, մարվել՝ 23։40-ին։ Այրվել են «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը՝ մասամբ։–0–