Միջազգային կազմակերպված խումբը հավաքագրել է այլազգի կանանց, ովքեր Երևանում պոռնկությամբ են զբաղվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

25.03.2022, 17:56
Միջազգային կազմակերպված խումբը հավաքագրել է այլազգի կանանց, ովքեր Երևանում պոռնկությամբ են զբաղվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՎԻԴԵՈ
Միջազգային կազմակերպված խումբը հավաքագրել է այլազգի կանանց, ովքեր Երևանում պոռնկությամբ են զբաղվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության ՔՈ գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական կոմիտեում պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանություն, Գլխավոր դատախազության համակարգմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տվյալները հստակեցվեցին, իրականացվեցին ավելի քան մեկ տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվեցին մարմնավաճառությամբ զբաղվող կանայք, պոռնկությամբ զբաղվելը հիմնավորող բազմաթիվ ապացույցներ և առանձնապես խոշոր չափերով գումարներ։

«Պարզվել է, որ միջազգային կազմակերպված խումբը, հիմնականում առցանց եղանակով, հավաքագրել է այլազգի կանանց և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով, բնակության վայրով և պոռնկությամբ զբաղվելու համար անհրաժեշտ այլ պայմաններով՝ փոխարենը պահանջելով մարմնավաճառությամբ «վաստակած» գումարի կեսը փոխանցել կազմակերպված խմբին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկվել են նաև Երևանի կենտրոնում, հիմնականում նորակառույց շենքերում, վարձակալությամբ բնակարաններ տրամադրող անձինք, որոնք ստանձնել են պոռնկությամբ զբաղվելու համար բնակարանով ապահովելու պարտականությունը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։-0-