Mercedes–ում հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածում
13.05.2021,
13:24
Mercedes–ում հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։15-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Հակոբ Մաշչյանի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածի սկզբնամասում՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը։
Ըստ նախնակման տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Փորձաքննությունների արդյունքում պարզ կլինի ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը։–0–