Մեղրիի տներից մեկում գազի բալոնից գրանցվել է արտահոսք` հրդեհի բռնկումով

02.07.2019, 20:47
Մեղրիի տներից մեկում գազի բալոնից գրանցվել է արտահոսք` հրդեհի բռնկումով:
Մեղրիի տներից մեկում գազի բալոնից գրանցվել է արտահոսք` հրդեհի բռնկումով

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մեղրիի տներից մեկում գազի բալոնից գրանցվել է արտահոսք` հրդեհի բռնկումով։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 2-ին, ժամը 11:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի պատշգամբում գտնվող գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:27-ին, մարվել՝ 11:28-ին: Տան պատշգամբում այրվել է գազի 5 կգ-անոց բալոնից արտահոսած գազը. տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք:–0–