«Մեգամոլում» և «Ռոսիա մոլում» պայթուցիկներ չեն հայտնաբերվել

08.04.2022, 23:46
«Մեգամոլում» և «Ռոսիա մոլում» պայթուցիկներ չեն հայտնաբերվել
«Մեգամոլում» և «Ռոսիա մոլում» պայթուցիկներ չեն հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանի «Մեգամոլ» և «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, «Ռոսիա Մոլում» պայթուցիկի տեղադրման մասին ահազանգը ստացվել է ժամը 14։56–ին, ծժամը 15։32–ին էլ ահազանգ է ստացվել «Մեգամոլ» առևտրի կենտրոնում պայթուցիկի տեղադրման մասին։

Այսօր նաև ահազանգ էր ստացվել «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկի տեղադրման մասին: Տեղազննման արդյունքում առևտրի կենտոնում պայթուցիկ չի հայտնաբերվել:-0-