Մայր ու դուստր որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած (ՎԻԴԵՈ)
11:12
08 Հոկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Չարբախի բաժանմունքի կողմից որպես հարազատների հետ կապը կորցրած որոնվում են Մարո և Սյուզաննա Դիասամիձեները, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրումե ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Չարբախի բաժանմունք կամ զանգահարել 1–02 հեռախոսահամարով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–