Մահվան ելքով վրաերթ Երևանում.29–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել տարեց տղամարդու

18.08.2021, 10:57
Մահվան ելքով վրաերթ Երևանում.29–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել տարեց տղամարդու
Մահվան ելքով վրաերթ Երևանում.29–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել տարեց տղամարդու

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր, օգոստոսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։

Բժիշկները կենաց-մահու պայքար տանելով, վրաերթի ենթարկվածին գիտակցության են բերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։

Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։-0-