Լոռիում 54–ամյա տղամարդը տրակտորով հետընթաց կատարելիս ընկել է 20մ խորությամբ ձորակը.նա և իր 17–ամյա որդին մահացել են
16.08.2021,
10:47
Լոռիում 54–ամյա տղամարդը տրակտորով հետընթաց կատարելիս ընկել է 20մ խորությամբ ձորակը.նա և իր 17–ամյա որդին մահացել են

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, ժամը 17.30-ի սահմաններում, 54-ամյա Ջանիբեկ Բոշյանը, վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, Լոռու մարզի Շնող գյուղի Թբախլուտ հանդամասում հետընթաց կատարելիս ընկել է 20 մ խորությամբ ձորակը․ նա և 17-ամյա որդին՝ Գևորգ Բոշյանը, մահացել են:
Կատարվում է նախաքննություն։-0-