Կիևյան կամրջից 23-ամյա երիտասարդ է նետվել
10.07.2022,
22:06
Կիևյան կամրջից 23-ամյա երիտասարդ է նետվել

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել:
Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Մ.-ն է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-