Խոշոր հրդեհ Արաբկիրում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

03.07.2021, 23:54
Խոշոր հրդեհ Արաբկիրում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Խոշոր հրդեհ Արաբկիրում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 3-ին, ժամը 23։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–