Խոշոր և ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:30-ի սահմաններում Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail, Nissan Bluebird և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 մարդ Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցում վիրավորներից մեկը մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:–0–