Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է

08.09.2022, 16:04
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։20-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախել են BMW, Mitsubishi Pajero iO և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը սիրված ու ճանաչված երգիչ Ալիկ Գյունաշյանի հարազատ աղջիկն է՝ Նոնա Գյունաշյանը։–0–