Խոշոր ավտովթար․ Mercedes–ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին ու կողաշրջվել

23.12.2024, 13:20
Խոշոր ավտովթար՝ ը «Զոդի» կամրջի մոտ․ 3 մարդ հոսպիտալացվել է
Խոշոր ավտովթար․ Mercedes–ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին ու կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:30-ի սահմաներոււմ Վայոց Ձորի մարզի բնակիչ 38-ամյա Արման Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով 3 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, հոսպիտաացվել են «Արարատ» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորների ինքնությունը:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։