Կապանում 68–ամյա տղամարդը մեքենա է առևանգել և բախվել բետոնե սյուներին

09.08.2020, 13:17
Կապանում 68–ամյա տղամարդը մեքենա է առևանգել և բախվել բետոնե սյուներին
Կապանում 68–ամյա տղամարդը մեքենա է առևանգել և բախվել բետոնե սյուներին
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքում մեքենային առևանգման փորձ է բացահայտվել։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը, օգոստոսի 7-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կապան քաղաքի Մանուկյան փողոցից «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենա է առևանգվել։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ավտոմեքենան առևանգած 68-ամյա տղամարդը, Արծվանիկ բնակավայր չհասած, բախվել է ճամփեզրի բետոնե սյուներին ու վթարված մեքենան կայանել ճամփեզրին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է քննություն։–0–