Իսկական կինո. երկու իրանցի փորձել են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել շան 19 ձագ ու բռնվել են. ձագուկները ողջ և առողջ են (ՎԻԴԵՈ)

28.04.2021, 23:15
Իսկական կինո. երկու իրանցի փորձել են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել շան 19 ձագ ու բռնվել են. ձագուկները ողջ և առողջ են.ՎԻԴԵՈ
Իսկական կինո. երկու իրանցի փորձել են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել շան 19 ձագ ու բռնվել են. ձագուկները ողջ և առողջ են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ սահմանով անօրինական տեղափոխվող ապրանքների բացահայտման և կանխման ուղղությամբ, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Այս անգամ մաքսանենգները փորձել են անօրիանական ճանապարհով տեղափոխել տարբեր ցեղատեսակի շան ձագեր, սակայն մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում կանխել են մաքսանենգության փորձը: Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության շրջանակում աշխատակիցները զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող Իրանի քաղաքացիներ Ն.Ծ.-ի և Շ.Շ.-ի  կողմից շահագործվող բեռնատարները: Արդյունքում  բեռնատարներին կցված բիտումի համար նախատեսված երկաթյա դատարկ տարաներից հայտաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված   պլաստմասե 9 զամբյուղներ, որոնցում առկա են եղել 8 «շպից», 10 «պուդել» և 1 «ակիտաինու» ցեղատեսակի շան ձագեր: 

Նշված դեպքով ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:–0–