Ինքնասպանության փորձ Երևանում. այն կանխվել է վարչապետի օգնականի միջամտությամբ
21.05.2020,
12:32
Երևանում 24–ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից, ինքնասպանության փորձը կանխել է վարչապետի օգնականը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
«Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ միասին՝ բանակցությունների արդյունքում, կանխել են Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–