Ինչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում ուժեղ պայթյունից հետո, սարսափելի կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)

14.08.2022, 14:16
Ինչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում ուժեղ պայթյունից հետո, սարսափելի կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
Ինչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում ուժեղ պայթյունից հետո, սարսափելի կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ ուժեղ պայթյուն է որոտացել «Սուրմալու» առևտրի կենտրոնում:

Հրապարակվել են սարսափելի կադրեր դեպքի վայրից:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։-0-