Հրդեհ՝ տեխսպասարկման կետում. 3 մեքենա է այրվել

17.08.2024, 13:25
Այրվել են մեկ Mercedes-Benz՝ մասամբ, երկու Toyota՝ ամբողջությամբ
Հրդեհ՝ տեխսպասարկման կետում. 3 մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 17-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտնակից հրդեհ է նկատվում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, մարվել՝ 07։33-ին։ Այրվել են մեկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա՝ մասամբ, երկու «Toyota» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջությամբ։