Հրապարակվել են կադրեր Երևանում վերելակի անկման վայրից. կա տուժած (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

29.02.2020, 19:07
Հրապարակվել են կադրեր Երևանում վերելակի անկման վայրից. կա տուժած. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Հրապարակվել են կադրեր Երևանում վերելակի անկման վայրից. կա տուժած (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ–ը հրապարակել է կադրեր Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում վերելակում անկման վայրից։

 - рис.1

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, փետրվարի 29-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակը ընկել է. ներսում կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վերելակը պոկվել և ընկել է. վերելակի ներսում է գտնվել 1984 թ. ծնված Արտյոմ Պ.-ն, ով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:–0–