568.89
6.57
483.42
+33
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են կադրեր Վանաձորում գրանցված դաժան սպանությունից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

10:46
13 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 5-ին, ժամը 14․10-ի սահմաններում, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում ստացվեց, որ Վանաձորի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ բռնության հետքերը 51-ամյա տղամարդու դեմքին ու գլխին են։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցելով նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։

Վեր հանվեցին ու վերլուծվեցին սպանվածի և այլ անձանց միջև հնարավոր տարաձայնություններն ու խնդիրները։ Հարցման ենթարկվեցին տղամարդու ազգականները, ընկերները, մտերիմներն ու Բուլղարական 2-րդ ավանում բնակվող մի խումբ անձինք։

Հետախուզական միջոցառումների ընթացքում առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելուն նպաստող տվյալներ հայտնած անձինք ներկայացվեցին քննչական բաժին՝ հարցաքննության։

Հարցաքննվողներից 33-ամյա մի տղամարդու ցուցմունքի համաձայն՝ փետրվարի 4-ին Բուլղարական 2-րդ ավանի բնակիչներից մեկն ու սպանված տղամարդը վիճել էին, որի ընթացքում 21-ամյա երիտասարդը ձեռքերով, ոտքերով և էլեկտրական ջեռուցիչով խփել էր սպանվածին։ Քննության համար առանցքային տեղեկություններ հայտնած տղամարդն ու երիտասարդն առերես հարցաքննվեցին, որի ընթացքում տղամարդը պնդեց իրավապահներին հայտնած տեղեկությունը, ուստի 21-ամյա երիտասարդը, որպես կասկածյալ, ձերբակալվեց։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություննեը նոր թափ առան։ Շնորհիվ քրեական հետախույզների ծավալուն և հմուտ գործողությունների, որոնք հրապարակման ենթակա չեն, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 33-ամյա տղամարդը սուտ ցուցմունք է տվել, ավելին՝ 51-ամյա տղամարդուն ոչ թե ձերբակալված երիտասարդն է սպանել, այլ՝ ինքը։

Փետրվարի 11-ին նախաքննական մարմինը որոշում կայացրեց Վանաձորի բնակիչ, 33-ամյա Դավիթ Դավթյանին քրեական գործով մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը հայտարարվեց հետախուզում, իսկ ձերբակալված երիտասարդը բաց թողնվեց։ Այժմ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

«Դավիթ Դավթյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Բազումի կա՛մ այլ բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Давит Давтян

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:30
25 Հուլիսի 2021
Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ, հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ, հրդեհ է բռնկվել.ՖՈՏՈ
10:25
24 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ հոսպիտալացված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ հոսպիտալացված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է
20:02
23 Հուլիսի 2021
Հրապարակվել են Բագրատաշեն մաքսատան մոտ Mercedes-ի պայթյունի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Բագրատաշեն մաքսատան մոտ Mercedes-ի պայթյունի կադրերը.ՎԻԴԵՈ
10:37
23 Հուլիսի 2021
Բագրատաշենի մաքսատան մոտ մեքենայի գազի բալոն է պայթել, մեկ մարդ մահացել է
Բագրատաշենի մաքսատան մոտ մեքենայի գազի բալոն է պայթել, մեկ մարդ մահացել է
14:39
22 Հուլիսի 2021
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է.ՎԻԴԵՈ
20:17
21 Հուլիսի 2021
26-ամյա մեծամորցին վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել եկեղեցու սպասքը
26-ամյա մեծամորցին վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել եկեղեցու սպասքը
15:37
21 Հուլիսի 2021
Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում
Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում
14:52
21 Հուլիսի 2021
Դավիթ Բեկ փողոցում օրը ցերեկով Lexus–ի վարորդը կրակել է Opel–ի ուղղությամբ
Դավիթ Բեկ փողոցում օրը ցերեկով Lexus–ի վարորդը կրակել է Opel–ի ուղղությամբ
14:24
21 Հուլիսի 2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.Mercedes–ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.Mercedes–ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, կա զոհ ու վիրավորներ
13:43
21 Հուլիսի 2021
Ստաս Պիեխայի 7–ամյա որդուն ծեծել են, երեխան հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Ստաս Պիեխայի 7–ամյա որդուն ծեծել են, երեխան հոսպիտալացվել է.ՎԻԴԵՈ
13:06
21 Հուլիսի 2021
Սարսափելի հարձակում Գյումրիում. գիշերվա կեսին մտել են տուն, հրազենի սպառնալիքով պահանջել են գումար և կրակել են ոտքին (ՖՈՏՈ)
Սարսափելի հարձակում Գյումրիում. գիշերվա կեսին մտել են տուն, հրազենի սպառնալիքով պահանջել են գումար և կրակել ոտքին, կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ
15:58
20 Հուլիսի 2021
Մերձմոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ (ՎԻԴԵՈ)
Մերձմոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ.ՎԻԴԵՈ