415.24
4.83
386.52
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հոր համբերությունը սպառվել է ու դանակով հարվածել է որդուն. Արմավիրի մարզում հայրը սպանել է սեփական որդուն

15:38
21 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի կողմից որդուն սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի հուլիսի 24-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տներից մեկում 65-ամյա տղամարդու և որդու միջև ծագած վիճաբանության ընթացքում, վերջինս սկսել է կոտրել տան գույքը և հոր հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցրել:

Որդու պահվածքից հոր համբերությունը սպառվել է, և նա, խոհանոցից վերցնելով դանակը, ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցի հատվածին: Վերջինս ընկել է, որից հետո վեր կենալով վազել է փողոց և հանդիպելով համագյուղացիներից մեկին խնդրել է իրեն տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Загружается новость ... "Лево"

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 65-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանություն): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:49
27 Մայիսի 2023
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա. ՖՈՏՈ
18:09
26 Մայիսի 2023
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
11:31
26 Մայիսի 2023
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:26
26 Մայիսի 2023
Մեքենան կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել վաղ առավոտյան
12:24
25 Մայիսի 2023
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
12:02
25 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Ստեփանավանում. 32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
11:06
25 Մայիսի 2023
Երևանում և Վանաձորում քամուց ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Քամին ծառեր է տապալել Երևանում և Վանաձորում. ՖՈՏՈ
15:47
24 Մայիսի 2023
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
12:01
24 Մայիսի 2023
Շիրակի մարզում պահարանն ընկել է 5–ամյա աղջնակի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են 5–ամյա աղջնակի կյանքի համար
13:00
23 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանոցում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավան Առինջի գերեզմանոցում
11:09
23 Մայիսի 2023
Գյումրիում քաղաքացին մտել է ոստիկանության «Մուշի» բաժին և սպառնացել նռնակ պայթեցնել
Գյումրիում քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժինը
10:49
23 Մայիսի 2023
Քաջարանի սարալանջում դի է հայտնաբերվել
Քաջարանի սարալանջում 50–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել