Հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող երիտասարդ աղջիկը նստած է գետնին. ահազանգ ԱԻՆ–ում

23.04.2020, 10:15
Հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող երիտասարդ աղջիկը նստած է գետնին. ահազանգ ԱԻՆ–ում
Հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող երիտասարդ աղջիկը նստած է գետնին. ահազանգ ԱԻՆ–ում

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 22-ին, ժամը 10:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին. անհրաժեշտ է ցուցաբերել հոգեբանական աջակցություն, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

«Պարզվել է, որ Անի Մ.-ն (ծնված 1988 թ.) գտնվում է հուզական անկայուն և հոգեպես ճնշված վիճակում. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի Մարաշի բաժանմունք:–0–