Հայաստանում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, այս անգամ Գեղարքունիքում

03.04.2021, 14:00
Հայաստանում մեկ օրվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Հայաստանում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, այս անգամ Գեղարքունիքում

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սույն թվականի ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Շորժա քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ այսօր ժամը 12։15 երկրաշարժ է գրանցվել ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ։ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:–0–