Երուսաղեմում մոտ 30 հոգի դիմակներով, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով, հարձակվել են Երուսաղեմի հայ համայնքի վրա․ կան վիրավորներ
28.12.2023,
21:42
Ահաբեկիչները քարեր են սկսել շպրտել հայերի վրա

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբեր․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ժամը 12:40- ին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի՝ զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով, հաղորդում է israelahayer.com–ը:
Արդյունքում այս ահաբեկիչները քարեր են սկսել շպրտել հայերի վրա: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հայ հոգևորականներն իսկական մարտի են բռնկվել սրանց դեմ՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանները ուշացումով կհայտնվեին դեպքի վայրում: Հարձակումը կասեցվել է:
Երուսաղեմում զինված անձանց կողմից հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածքի վրա հարձակումից հետո երկու հայ երիտասարդ է ձերբակալվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը:
«Մեր տղաներից երկուսը՝ Փոլ Ջերնազյանը և Պետիկ «Խաչ» Կիրակոսյանը, պաշտոնապես ձերբակալված են։ Վաղը նրանց կբերեն դատարան, և նրանց շահերը կներկայացնեն Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման վարձած փաստաբանները»,-ասված է հայտարարությունում:
Շարժումը կոչ է անում Հայոց պատրիարքարանին օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ ոստիկանության, քաղաքապետարանի և կառավարության հետ իրենց կապերով՝ տղաներին անմիջապես ազատ արձակելու համար։–0–