Երասխահուն գյուղում 22–ամյա երիտասարդը փախցրել է 13–ամյա մի աղջկա.վերջինիս հարազատները ծեծել են երիտասարդի ընտանիքի անդամներին (ՎԻԴԵՈ)

22.11.2021, 14:18
Իսկական սերիալ. Երասխահուն գյուղում 22–ամյա երիտասարդը փախցրել է 13–ամյա մի աղջկա.վերջինիս հարազատները ծեծել են երիտասարդի ընտանիքի անդամներին.ՎԻԴԵՈ
Երասխահուն գյուղում 22–ամյա երիտասարդը փախցրել է 13–ամյա մի աղջկա.վերջինիս հարազատները ծեծել են երիտասարդի ընտանիքի անդամներին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 15-ին Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջիկ էին առևանգել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Загружается новость ... "Лево"

Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից. աղջկա մայրը 1-02 էր զանգել։ Երասխահուն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անչափահասին առևանգել էին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին։

«Քրեական հետախույզները պարզեցին նաև, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ։ Ոստիկանները նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ժամը 23.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Անչափահասին փախցրած երիտասարդի ընտանիքի անդամները հաղորդում էին տվել, որ աղջկա հարազատները վնասել են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվեց և աղջկա հետ, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը Երասխահուն գյուղից բերման ենթարկվեցին նաև նրա ընկերները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել:–0–