Դաժան սպանություն Տավուշում. ձեռքերով ու ոտքերով հարվածել և սպանել են 39–ամյա տղամարդուն (ՎԻԴԵՈ)

31.08.2020, 13:34
Դաժան սպանություն Տավուշում. ձեռքերով ու ոտքերով հարվածել և սպանել են 39–ամյա տղամարդուն. ՎԻԴԵՈ
Դաժան սպանություն Տավուշում. ձեռքերով ու ոտքերով հարվածել և սպանել են 39–ամյա տղամարդուն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 31-ին, ժամը 3.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի Մելյանների թաղամասում մարդ են սպանել։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում՝ առանձնատան բակում, հայտնաբերել է 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին՝ տարբեր վնասվածքներով։

«Իրավապահների անհետաձգելի օպերատիվ միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։–0–