Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել (ՎԻԴԵՈ)

10.09.2020, 15:33
Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել. ՎԻԴԵՈ
Բեյրութի նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին։

Ալիքի տվյալներով, հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների անվադողերի և յուղերի պահեստում, որը գտնվում է նավահանգստի տարածքում։

Դեպքի վայր է ժամանել մի քանի մարտական հաշվարկ, որոնք փորձում են մեկուսացնել հրդեհի օջախը։

Ինչպես հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը, ականատեսները նշում են, որ ծխի քուլաները բարձրանում են նավահանգստի այն հատվածից, որտեղ գտնվել է օգոստոսի 4–ին գրանցված ավերիչ պայթյունի էպիկենտրոնը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ին Բեյրութի նավահանգստում որոտացել էր հզոր պայթյուն, որի ալիքը ոչնչացրել էր հազարավոր տներ, ավելի քան 300 հազար մարդ դարձել է անօթևան։ Մահացել է 190 մարդ, տուժել է 6,5 հազար քաղաքացի։ Լիբանանի ՆԳՆ–ի տվյալներով, պայթյունի պատճառը զոդման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիումի սելիտրայի բռնկումն էր, որը պահվում էր նավահանգստում։–0–