Այսօր առավոտյան քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից

29.03.2021, 10:12
Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
Այսօր առավոտյան քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ինքնասպանության փորձ է կանխվել Երևանի Հաղթանակ կամրջի վրա։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 08։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։–0–