Արտակարգ պատահար Դիլիջանի թունելում. բեռնատարից բարձրացող ծուխը թողել է հրդեհի տպավորություն

01.09.2019, 20:31
Ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար։
Արտակարգ պատահար Դիլիջանի թունելում. բեռնատարից բարձրացող ծուխը թողել է հրդեհի տպավորություն
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 1-ին, ժամը 14:55-ին  «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թունելում գտնվող բեռնատար ավտոմեքենայից անսարքության հետևանքով դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն:–0–