Արցախ-Երևան ճանապարհին մեքենայում երկու գնդացիր է հայտնաբերվել, մեկ անձ ձերբակալվել է

01.05.2022, 14:01
Արցախ-Երևան ճանապարհին մեքենայում երկու գնդացիր է հայտնաբերվել, մեկ անձ ձերբակալվել է
Արցախ-Երևան ճանապարհին մեքենայում երկու գնդացիր է հայտնաբերվել, մեկ անձ ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ,1 մայիսի./Նովոստի-Արմենիա/․ Մայիսի 1-ին, ժամը 6.40-ին, Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր:

Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

Քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-