Արարատի մարզի գյուղերից մեկի տան տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել

16.09.2020, 11:37
Արարատի մարզի գյուղերից մեկի տան տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել
Արարատի մարզի գյուղերից մեկի տան տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեի Արարատի մարզի գյուղերից մեկի տան տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, սեպտեմբերի 15-ին, ժամը 15։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգավան գյուղի Միրզոյան փողոցի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փրկարարները տանիքից իջեցրել են Լևոն Ա․-ի (ծնված 1972 թ.) դին:–0–