556.82
6.74
477.34
+13
Եղանակը Երևանում
Հայ

Անհետ կորած զինվորի հորն ասել է,որ որդին Բաքվում է և պահանջել 3000 դոլար.ԱԱԾ բացահայտումը (ՎԻԴԵՈ)

10:36
09 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ.-ն տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Ս. Խ.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին՝ անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի փետրվարի 3-ին վերջինիս հորը՝ Հ. Խ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես հատուկ ծառայությունների պաշտոնատար անձանց հետ կապեր ունեցող անձնավորություն՝ հայտնելով, թե իբր նրանց միջոցով ճշտել է, որ որդին գտնվում է Բաքու քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ երկրորդ երկիր, իսկ այնուհետ ՀՀ տեղափոխելու համար անհրաժեշտ է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին տալ 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Միաժամանակ, Ս. Խ.-ի տեղափոխման առաջին փուլը կազմակերպելու, այն է՝ Բաքու քաղաքից երկրորդ երկիր տեղափոխելու պատրվակով Ա. Հ.-ն վերջինիս հորից պահանջել է խոշոր չափերի՝ 521,130 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ.-ն 2021 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բակային հատվածում Հ. Խ.-ից խարդախությամբ հափշտակել է նշված 1000 ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

«Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով հարուցված քրեական գործով Ա.Հ.-ն ձերբակալվել է և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ Ա. Հ.-ն կալանավորվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ԱԱԾ–ից հայտնում են, որ քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Ա.Հ.-ի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, հայտնել իրավապահ մարմիններին:

«Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հորդորում է տուրք չտալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ գործարքների մեջ մտնելուն՝ վստահելով միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:07
19 Հոկտեմբերի 2021
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի հեռուստաաշտարակի մոտ, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ է  բռնկվել Երևանի հեռուստաաշտարակի մոտ, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ.ՖՈՏՈ
13:35
19 Հոկտեմբերի 2021
Խոշոր ավտովթար Էջմիածնում. տրակտորը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, վարորդը հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Էջմիածնում. տրակտորը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, վարորդը հոսպիտալացվել է.ՖՈՏՈ
11:11
19 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Զովունիում. ննջասենյակում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիերն ու երկտող
Սարսափելի դեպք Զովունիում. ննջասենյակում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիերն ու երկտող
15:50
18 Հոկտեմբերի 2021
Ադրբեջան–Վրաստան սահմանին ուժեղ երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում
Ադրբեջան–Վրաստան սահմանին ուժեղ երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում
13:50
18 Հոկտեմբերի 2021
Խոշոր ավտովթար Երևանում. Toyota–ն հայտվել է արգելապատնեշի վրա, վարորդը հոսպիտալացվել է
Խոշոր ավտովթար Երևանում. Toyota–ն հայտվել է արգելապատնեշի վրա, վարորդը հոսպիտալացվել է
13:05
18 Հոկտեմբերի 2021
Տավուշում տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի շրջանում փափուկ հյուսվածքների բացակայությամբ
Տավուշում տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի շրջանում փափուկ հյուսվածքների բացակայությամբ
11:46
18 Հոկտեմբերի 2021
Ողբերգական դեպք Վանաձորում. բեռնիչը կողաշրջվել է, 63–ամյա տղամարդը մահացել է
Ողբերգական դեպք Վանաձորում. բեռնիչը կողաշրջվել է, 63–ամյա տղամարդը մահացել է
13:12
15 Հոկտեմբերի 2021
Արմավիրում բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում դեղատներ է թալանել
Արմավիրում բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում դեղատներ է թալանել
19:37
14 Հոկտեմբերի 2021
Մտել է ընդունարան, փակել դուռն ու գրպանից հանել դանակը.մանրամասներ բուժքույրերի վրա կատարված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Մտել է ընդունարան, փակել դուռն ու գրպանից հանել դանակը.մանրամասներ բուժքույրերի վրա կատարված հարձակումից.ՎԻԴԵՈ
14:27
14 Հոկտեմբերի 2021
2 մլն 600 հազար դրամ. արտասովոր գողություն Երևանի տերմինալներից մեկից (ՎԻԴԵՈ)
2 մլն 600 հազար դրամ. արտասովոր գողություն Երևանի տերմինալներից մեկից.ՎԻԴԵՈ
12:39
14 Հոկտեմբերի 2021
Երևանում 13–ամյա տղան իր մոտ եղած դանակով դանակահարել է 51–ամյա տղամարդուն
Երևանում 13–ամյա տղան իր մոտ եղած դանակով դանակահարել է 51–ամյա տղամարդուն, վերջինս հոսպիտալացվել է
11:12
14 Հոկտեմբերի 2021
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է