ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Անհայտ չարագործները հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի վտանգի մասին՝ պահանջելով դուրս բերել զորքը Ղազախստանի տարածքից: Այս մասին
ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի և Բելառուսի էլեկտրոնային փոստին ուղարկվել է նամակ՝ պայթյունի սպառնալիքներով: Անհայտ անձինք պահանջել են երկրի զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից», - նշել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով, շենքերում իրականացվել է տեղազննում, որևէ պայթուցիկ չի հայտնաբերվել:-0-