ԱԻՆ–ը` մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգի մասին

20.07.2022, 14:05
ԱԻՆ–ը` մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգի մասին
ԱԻՆ–ը` մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգի մասին
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ հայտնեցինք, որ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, ուղևորներին տարհանել են, քանի որ ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։–0–