79–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

16.04.2025, 15:36
79–ամյա Սաթիկ Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
79–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1946 թվականին ծնված Սաթիկ Հակոբյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նա ապրիլի 10-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Սաթիկ Հակոբյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: