+9
Եղանակը Երևանում
Հայ

48–ամյա տղամարդը կախվել է օդանավում

15:42
23 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սամարայի բնակիչն ինքնասպան է եղել S7 Airlines ավիաընկերության օդանավում, որն ուղևորվում էր Եգիպտոսից։ 48–ամյա տղամարդը կախվել է օդանավի զուգարանում պայուսակի գոտիով։ Այս մասին հաղորդում է «Обозреватель»–ը։

Միջադեպը տեղի է ունեցել օդանավի օդ բարձրանալուց անմիջապես հետո, ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, հաղորդում է SHOT Telegram ալիքը։

Հայտնի է, որ տղամարդու անունն Ալեքսանդր է, նա ավտոմեխանիկ էր, վերադառնում էր Շարմ Էլ Շեյխից, որտեղ անցկացնում էր իր հանգիստը։

Загружается новость ... "Лево"

«Ամեն ինչ, կարծես, լավ էր։ Կնոջր գրում էր, որ սիրում է։ Իհարկե, մի անգամ թունավորվել է եգիպտական սննդից։ Եվ ահա եկավ Սամարա վերադառնալու ժամանակը...Երբ օդանավը սկսեց բարձրություն հավաքել, տղամարդը փակվեց զուգարանում։ Բորտուղեկցորդուհիները նկատեցին տղամարդու բացակայությունը 15 րոպե հետո», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բորտուղեկցորդները սկզբում փորձել են բացել դուռը, բայց, տղամարդը, հավանաբար, ներսից ինչ–որ բանով արգելափակել էր։ Արդյունքում, ուղևորներն օգնել են բացել դուռը ու տեսել, որ տղամարդը կախվել է։

Ուղևորներից երեքը բժիշկներ էին, փորձել են օգնել տղամարդուն, բայց ապարդյուն։ Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Կահիրեի մոտակա օդանավակայանում։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։

Միաժամանակ նշվում է, որ Եգիպտոսի ոստիկանները հրաժարվել են թողնել մարմինը Կահիրեում։ Այն տեղափոխել են օդանավի բեռնախցիկ և տեղափոխել Սամարա։ Օդանավը վայրէջք է կատարել հինգ ժամ ուշացումով։

Ականատեսների խոսքերով, նստեցման ժամանակ ուղևորն իրեն տարօրինակ էր պահում, ինքն իր հետ խոսում էր, հետո ջուր խմեց ու հանգստացավ։

Ռուսական ԶԼՄ–ները, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին և տղամարդու հարազատներին, նշում են, որ տղամարդն իսկապես հոգեկան խնդիրներ ուներ այն բանից հետո, երբ երեք տարի առաջ ենթարկվել էր սարսափելի ավտովթարի Թաիլանդում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:06
21 Մարտի 2023
ՀՀ-ում 53-ամյա կինը զբաղվել է թմրանյութերի իրացմամբ (ՎԻԴԵՈ)
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր. ՎԻԴԵՈ
16:25
21 Մարտի 2023
Սյունիքում նորածնի դիակի հայտնաբերման հետքերով. մարմնի մոտ հայտնաբերվել է սավան, պարկ, որի մեջ և կողքին եղել են խաղալիք, սննդի մնացորդներ
Նորածնի մարմնի մոտ հայտնաբերվել է սավան, պարկ, որի մեջ և կողքին եղել են խաղալիք, սննդի մնացորդներ
13:37
21 Մարտի 2023
Ողբերգական դեպք Երևանում. գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
Ողբերգական դեպք Երևանում. գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
12:37
21 Մարտի 2023
Սյունիքի անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
Սյունիքի անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
10:41
21 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. ՖՈՏՈ

09:13
21 Մարտի 2023
Երևանի փողոցներից մեկում մասնակի փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Այսօր առավոտյան մասնակի փլուզում է տեղի ունեցել Երևանում. ՖՈՏՈ
21:57
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
21:38
20 Մարտի 2023
Քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
Այս պահին քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
17:24
20 Մարտի 2023
Ողբերգական դեպք Էջմիածնում. չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
16:24
20 Մարտի 2023
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
13:16
20 Մարտի 2023
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
11:00
20 Մարտի 2023
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն