+1
Եղանակը Երևանում
Հայ

44–ամյա քաղաքացին հափշտակություններ է կատարել list.am–ի և Իդրամի միջոցով.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

16:01
05 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու կողմից խարդախությամբ խոշոր չափերի, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափերի հափշտակություններ կատարելու, փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու դեպքերի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ պարզվել է, որ 44-ամյա տղամարդը, խարդախությամբ համակարգիչ հափշտակելու շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ չպարզված անձի հետ, ԻԻՀ քաղաքացու անվամբ նախապես ձեռքբերված հեռախոսահամարով 2019 թվականի  դեկտեմբերի 11-ին զանգահարել է «list.am» կայքի միջոցով համակարգիչ վաճառողին և ձեռք բերելով նրա վստահությունը, համակարգիչը գնելու պատրվակով խնդրել է, որպեսզի վերջինս ստուգելու նպատակով այն փոխանցի իր կողմից նշված անձին:  Համակարգիչն իր կողմից նշված անձին փոխանցվելուց հետո, չարաշահելով վաճառողի վստահությունը, տիրացել է վերջինիս պատկանող 800.000 ՀՀ դրամ արժողության համակարգչին և խարդախությամբ հափշտակել այն:

«Բացի այդ, 44-ամյա տղամարդը 2020թ. նոյեմբերի 27-ին, ապօրինի կերպով հասանելիություն ստանալով իր բարեկամուհու անվամբ նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշվին, փոփոխել է նշված հաշվին կցված հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինչից հետո կնոջ դրամապանակի միջոցով, նրա անունից ներկայացրել է վարկային պայմանագրի կնքման հայտ և կեղծված վավերապայմաններով կնքել 500.000 ՀՀ դրամ գումարի չափով պայմանագիր: Դրանից հետո ԻԻՀ քաղաքացու անվամբ ձեռքբերված հիշյալ հեռախոսահամարով զանգահարել է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող անձի և հեռախոսի գնման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ վերջինիս կողմից օգտագործվող բանկային քարտին է փոխանցել ձևակերպված պայմանագրով հաստատված և բարեկամուհու դրամապանակին փոխանցված գումարը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով (Խարդախությունը), 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 181-րդ հոդվածի 1-ին մասով (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
22 Մարտի 2024
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
22:55
22 Մարտի 2024
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր․ կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
15:34
22 Մարտի 2024
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
11:10
22 Մարտի 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
20:56
21 Մարտի 2024
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ)
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ
19:48
21 Մարտի 2024
Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել
12:57
21 Մարտի 2024
Հայաստանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել
Թմրամիջոցների լաբորատորիան կահավորված էր օդափոխության և ոռոգման համակարգերով
09:25
21 Մարտի 2024
Ազատաշեն գյուղում 100 ճուտ է սատկել հրդեհի հետևանքով
Հրդեհի հետևանքով 100 ճուտ է սատկել
21:15
20 Մարտի 2024
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը (ՎԻԴԵՈ)
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ
14:39
20 Մարտի 2024
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է․ այն երկկողմանի փակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին  քարաթափում է․ այն երկկողմանի փակ է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:06
20 Մարտի 2024
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք