37–ամյա տղամարդն ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը, փրկարարները հայտնաբերել են նրա դին

11.07.2020, 21:11
37-ամյա տղամարդն ընկել է ջրանցքը, ոոնողական աշխատանքներին մասնակցել են 12 փրկարար, 20 գյուղացի
37–ամյա տղամարդն ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը, փրկարարները հայտնաբերել են նրա դին
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

«Որոնողական աշխատանքներին մասնակցել են 12 փրկարար-ծառայող, «Ջրառ» ՓԲԸ-ի 15 աշխատակից և գյուղի 20 բնակիչ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ժամը 18։44-ին փրկարարները հայտնաբերել են Արայիկ Հ․-ի (ծնված 1983 թ․) դին։–0–