35–ամյա կնոջ դին հայտնաբերվել է գլխի վնասվածքով. սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ

06.05.2022, 11:41
35–ամյա կնոջ դին հայտնաբերվել է գլխի վնասվածքով. սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
35–ամյա կնոջ դին հայտնաբերվել է գլխի վնասվածքով. սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 35-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 01։53-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով մեկնած շտապօգնության խումբը հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դի՝ գլխի վնասվածքով։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ վերոնշյալ բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է նույն բնակարանի բնակչուհու դի՝ մարմնական վնասվածքներով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքները նկարահանող տեսախցիկների տեսանյութերը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքւոմ պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով 35-ամյա կնոջ ամուսինն է:

Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–