30-ամյա երիտասարդը վեճի ժամանակ սպանել է 62-ամյա հարևանին

13.12.2022, 11:03
Հարևանների վեճն ավարտվել է սպանությամբ
30-ամյա երիտասարդը վեճի ժամանակ սպանել է 62-ամյա հարևանին
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 12-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքում դանակահարություն է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

«Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը շենքի մուտքի երկրորդ հարկից երրորդ հարկ տանող աստիճանների վրա հայտնաբերել է նույն շենքի բնակիչ 62-ամյա տղամարդու դիակը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.40-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել 62-ամյա տղամարդու և նույն շենքի 30-ամյա բնակչի միջև, որի ընթացքում էլ 30-ամյա երիտասարդը դանակահարել է 62-ամյա հարևանին՝ պատճառելով մահ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները երիտասարդին քաղաքի 2-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Չարենցավանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Սպանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:-0-