2 մլն 600 հազար դրամ. արտասովոր գողություն Երևանի տերմինալներից մեկից (ՎԻԴԵՈ)

14.10.2021, 14:27
2 մլն 600 հազար դրամ. արտասովոր գողություն Երևանի տերմինալներից մեկից.ՎԻԴԵՈ
2 մլն 600 հազար դրամ. արտասովոր գողություն Երևանի տերմինալներից մեկից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.12-ին, ոստիկանություն է զանգել սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն և հայտնել, որ մոտ կես ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են մայրաքաղաքի Գրիբոյեդովի փողոցի վճարահաշվային տերմինալի դռնակը և գողացել դրամապահոցները, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները:

«Տերմինալից գողության դեպքերը հազվադեպ երևույթ չեն, ոստիկաններն էլ հարուստ փորձ ունեն դրանք բացահայտելու գործում: Բայց այս անգամ կային առանձնահատկություններ: Նախ, սովորաբար նման բաներ լինում են մութ ժամերին, ոչ թե օրը ցերեկով, երկրորդ, խիստ կասկածելի էր գողոնի խոշոր չափը` ավելի քան երկուսուկես միլիոն դրամ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նույն օրը տարածքային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Վերլուծելով բոլոր առանձնահատկությունները և մշակելով վարկածներ` Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք են տվել դեպքից երկու օր անց` հոկտեմբերի 12-ին:

Մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 29-ամյա տղամարդն իր բնակավայրի մոտ հայտնաբերվել է առավոտյան ժամը ինն անց 25-ին, իսկ գործընկերը` Մարգարյան փողոցի 33-ամյա բնակիչը, հինգ րոպե անց՝ իր տան մոտ:

«Գողություն կատարելու կասկածանքով երկուսն էլ բերման են ենթարկվել, ներկայացվել են քննչական բաժին, որտեղ էլ խոստովանեցին արարքը: Նրանց ցուցմունքով հաստատվել է գողության մեխանիզմի վերաբերյալ քրեական հետախույզների ենթադրությունը», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նախօրոք պայմանավորվելով` նրանք նախ այդ նույն տերմինալից երկու միլիոն դրամ էին ուղարկել իրենց հաշիվներից մեկին, որը ստացել ու կանխիկացրել էին, ապա կոտրել էին տերմինալն ու հանել իրենց իսկ մուտք արած գումարը և դեռ 600 հազար դրամ էլ ավելի:

Երկու միլիոն 600 հազար դրամ գողոնը հայտնաբերվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:–0–