Ողբերգական ավտովթար Արարատում. 24–ամյա վարորդը տեղում մահացել է (ՎԻԴԵՈ)
05.10.2017,
12:26
Mercedes–ը, մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է խաղողի դաշտում:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 02:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 24-ամյա Ավետիք Գալստյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ դեպի Արարատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով` կողաշրջված վիճակում հայտնվել է խաղողի դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Գալստյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին՝ 20-ամյա Անի Գաբոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
Կայքի հաղորդմամբ, վարորդի դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները։
Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):–0–

