Ուժեղ հրդեհի պատճառով Դիլիջանի թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

29.09.2018, 16:30
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ուժեղ հրդեհի պատճառով Դիլիջանի թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի մեջ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայում։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները, ովքեր, սակայն, չկարողացան մտնել թունել, քանի որ հսկայական ծուխը մեծ վտանգ է իրենից ներկայացնում։

Ծուխը տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից։ Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան աշխատանքներ կատարել։ Հրդեհի հետևանքով արդյոք զոհեր կամ վիրավորներ կա՞ն. ոստիկանությունը պարզում է, պարզում է նաև վարորդի ինքնությոնը։ Դիլիջանից դեպի Սևան ճանապարհը նույնպես ժամանակավորապես փակվել է։ -0-