Ռումբի մասին ահազանգի հետքերով. դեպքի վայրում են կինոլոգները. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

13.01.2019, 22:58
Ռումբի մասին ահազանգի հետքերով. դեպքի վայրում կինոլոգներ են աշխատում։
Ռումբի մասին ահազանգի հետքերով. դեպքի վայրում են կինոլոգները. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Կովկաս» ռեստորանային համալիրի տարածք են ժամանել կինոլոգներ։ 

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը, «Կովկաս» ռեստորանային համալիրի տարածքում դեռևս շարունակվում է տեղազննումը։ 

«Մոտավորապես 1 ժամ առաջ ժամանել են կինոլոգները, նրանց միջոցով ևս շարունակվում է տեղազննումը։ Վերջնական լուր լինելու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշեց Ասիլյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ԱԻՆ–ը միանգամից 4 ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել։ Մասնավորապես, ժամը 19:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, Սեբաստիա 123/2 հասցեում գործող «Fast Credit» վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված։ Ժամը 20:00-ի դրությամբ կատարվել է տեղազննում և երեք հասցեներում էլ ռումբ չի հայտնաբերվել: Ժամը 19:53-ի դրությամբ տեղեկություն է հաղորդվել, որ ռումբ է տեղադրված Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում: –0–