Պոլիտեխնիկի տոնածառի տակ հայտնաբերված կասկածելի արկղի վրա գրված է ռեկտորի անուն–ազգանունը (ՖՈՏՈ)

25.12.2017, 12:19
Ուսանողությունն ու դասախոսական կազմը տարհանվել է:
Պոլիտեխնիկի տոնածառի տակ հայտնաբերված կասկածելի արկղի վրա գրված է ռեկտորի անուն–ազգանունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան կասկածելի արկղ է հայտնաբերվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ։

 - рис.1

Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, այս պահին տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության համապատասխան բաժինների վարչությունների ներկայացուցիչները, մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ։

 - рис.2

Կայքի հաղորդմամբ, արկղի վրա գրված է ռեկտորի անուն-ազգանունը։

Այս պահին դեպքի վայր պետք է ժամանեն սակրավորները, որպեսզի պարզեն արկղի պարունակությունը։

Ուսանողությունն ու դասախոսական կազմը տարհանվել է, շենքում հետախուզական աշխատանքներ են կատարում ոստիկանության կինոլոգոները։–0–